ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Փաստաբաններն իմքայլականներին հորդորում են՝ վերացնել ռազմական դրությունը

Փաստաբաններն իմքայլականներին հորդորում են՝ վերացնել ռազմական դրությունը
22.12.2020 | 23:08

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, դիմելով Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանին, Աննա Կարապետյանին, Սուրեն Գրիգորյանին, Հերիքնազ Տիգրանյանին և Նիկոլայ Բաղդասարյանին, հորդորում է՝ դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և գործել որպես անկախ պատգամավոր:

Զոհրաբյանը նմանատիպ հայտարարություն արեց դեկտեմբերի 22-ին, երբ մի քանի 10-յակ փաստաբաններով երթով շարժվում էին դեպի Ազգային ժողով, ապա՝ Գլխավոր դատախազություն: Փաստաբանները մեծամասնության պատգամավորներից պահանջում են վերացնել ռազմական դրությունը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց: Փաստաբանների պալատի նախագահի համոզմամբ՝ իմքայլականները խմբակցությունից դուրս չեն գալիս, քանի որ կարծում են, թե վարչապետի ձեռքին է իշխանությունը:

«Բայց, վստահաբար, այդպես չէ, վարչապետը չունի իշխանություն,- ասում է փաստաբանը,- ժողովուրդը նրան չի վստահում և չի ընդունում: Կան խմբեր, որոնք շարունակում են հարել նրան, բայց երբ պատգամավորները տեսնեն, որ մասնագիտական հանրույթն ու քաղաքացիական խմբերը մերժում են Փաշինյանին, իրենք էլ խելքի կգան ու կանցնեն ժողովրդի կողմը»:

Դիտվել է՝ 5592

Մեկնաբանություններ